\"\"

 

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում` ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում, որը կառուցվել է 2006թ. ավստրիացի հայտնի մասնագետների կողմից կազմված նախագծով: Արտադրական մասնաշենքը համալրված է Schaller ընկերության նորագույն հոսքագծերով և անհատական ջրամշակման համակարգով, ընկերությունում ներգրավված են բարձր որակավորում ունեցող և արտերկրում պարբերաբար վերապատրաստվող մասնագետներ:

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերությունը հայկական շուկայում բացարձակ առաջատար է իր կիսաապխտած երշիկներով: Ընդհանուր մսամթերքի արտադրանքով ընկերությունն առաջին եռյակում է:

 

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերությունն առաջինն է Հայաստանում, որն էքսկուրսիաներ է կազմակերպում իր արտադրական ձեռնարկությունում: Սկսած 2012թվականից` յուրաքանչյուր շաբաթ, սպառողները հնարավորություն ունեն այցելել արտադրամաս և ծանոթանալ մսամթերքի արտադրության ողջ գործընթացին:

2012թվականի նոյեմբեր ամսից  «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»-ը հանդես եկավ ևս մեկ նորամուծությամբ` ստեղծվեց սպառողների սպասարկման հատուկ բաժին: 0 8000 10 80 հեռախոսահամարի միջոցով սպառողները կարող են ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխաններն` արտադրանքի վրա մակնշված բաղադրության, ժամկետների, փաթեթավորման, խանութներում հասանելիության և այլ հարցերի վերաբերյալ: Հեռախոսահամարի միջոցով սպառողները նաև կարող են գրանցվել և մասնակցել էքսկուրսիաներին:

2013թվականի փետրվար ամսին, ընդառաջ գնալով նորամուծություններին և կատարելագործմանը` «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը ներդրեց հավաքական ջրամշակման վերջին սերնդի համակարգ: Եվրոպական ծագման Բելգիական նախագծով պատրաստված համակարգը հնարավորություն է տալիս ֆիլտրել և քլորազերծել արտադրություն մտնող ջուրը:

Ընկերության առաջնայնություններից է նաև արտահանման ծավալների ընդլայնումն ու երկրների ավելացումը: Ներկայումս «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունն իր արտադարանք արտահանում է Վրաստան: