\"\"

 

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ»-ը որակյալ մսամթերք արտադրող ընկերություն է, որն արտադրությունն իրականացնում է եվրոպական բարձրակարգ սարքավորումներով: Արտադրական ողջ ընթացքը վերահսկվում է համակարգչային ծրագրավորման միջոցով, ինչը նվազագույնի է հասցնում մարդկային գործոնի ազդեցությունը:

 

Արտադրության հիմնական ուղղություններն են` երշիկեղեն, նրբախորտիկներ, կիսաֆաբրիկատներ:

 

Ավանդական մսամթերքների արտադրությանը զուգահեռ` «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ»-ն արտադրում է նաև իտալական և իսպանական երշիկեղենի յուրահատուկ տեսակներ:

 

 

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏե ընկերության համար առաջնայինը սպառողի առողջությունն ու անվտանգությունն է`

 

Բարձրորակ հումք

Արտադրությունում օգտագործվում է ինչպես տեղական, այնպես էլ` արտերկրից ներկրված նախապես լուրջ փորձաքննություն անցած բարձրորակ հումք:

Իրական ժամկետներ

Ընկերությունը մակնշման հարցում հաշվի է առնում բոլոր չափանիշները: Միևնույն ժամանակ սպառողներին կոչ է անում հետևել ժամկետների և բաղադրության մակնշմանը` դրանով զգոն պահելով նաև արտադրողներին:

Հերմետիկ փաթեթավորում

Հերմետիկ փաթեթավորումը հնարավորություն է տալիս պահպանել արտադրանքի բարձր որակը, մաքրությունը, թարմությունն ու անվտանգությունը` զերծ պահելով զանազան մանրէների ներթափանցումից և զարգացումից: