Պատմություն

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում` ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:

 

\"\"

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱՆ. Հայերեն տարբերակ 

 

 

\"\"ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱՆ. Անգլերեն տարբերակ

Առաքելություն

 

Մեր առաքելությունն է.

 

• սպառողին հասցնել առողջ և անվտանգ սնունդ,

• աշխատել արտադրանքի որակի կատարելագործման համար,

• միավորել լավագույն մասնագետներին,

• լինել նորարար և հասնել միայն ամենաբարձր ցուցանիշներին`ձգտելով նպաստել մսամթերքի հայկական շուկայի զարգացմանը,

• լինել պատասխանատու հասարակության բոլոր շերտերի առաջ` գիտակցելով արտադրանքի կարևորությունը ողջ հասարակության համար:

Արտադրություն

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ»-ը որակյալ մսամթերք արտադրող ընկերություն է, որն արտադրությունն իրականացնում է եվրոպական բարձրակարգ սարքավորումներով: Արտադրական ողջ ընթացքը վերահսկվում է համակարգչային ծրագրավորման միջոցով, ինչը նվազագույնի է հասցնում մարդկային գործոնի ազդեցությունը:

Համագործակցություն

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերությունը 2010 թվականին Ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի մսամթերքի միության հետ: Այնուհետև միության մասնագետների անմիջական ներգրավմամբ իրականացվել է «Դոկտոր» ապրանքանիշի մսամթերքի արտադրությունը: «Դոկտոր»-ը հայկական շուկայում բացառիկ է, պատրաստվում է տեղական անյուղ մսից, ինչի արդյունքում ապրանքատեսակի յուղայնությունը չի գերազանցում 5.6 տոկոսը:

Մամուլը մեր մասինՁեռքբերումներ

Իր գործունեության 18 տարիների ընթացքում, «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»-ն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների: